Նաիրա Զոհրաբյանին մի խումբ տղամարդիկ դիմավորել են վարդերով

Նաիրա Զոհրաբյանին մի խումբ տղամարդիկ դիմավորել են վարդերով

Երեկ ԱԺ նիստերի դահլիճում ընթացող մարդու իրավունքների խնդիրներին նվիրված լսումների ժամանակ ամբիոնին մոտեցավ «Իրավունքի կողմ» ՀԿ ներկայացուցիչ Լիլիթ Մարտիրոսյանը, որը, պարզվեց, տրանսգենդեր է:

Նրա ելույթից հետո լսումները վարող ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց. «Մենք այսօր երք թեմա ունեինք քննարկելու՝ դատաիրավական բարեփոխումներ, հաշմանդամների խնդիրներ եւ երեխաների խնդիրներ:

Օգտվել առիթից եւ փորձել այս ամբիոնը եւ բարձրացնել հարց, որն այս պահին չկա մեր օրակարգում, ես սահամարում եմ անհարգալից վերաբերմունք առաջին հերթին իմ հանդեպ որպես հանձնաժողովի նախագահ, երկրորդ հերթին խորհրդարանի հանդեպ: Ձեր իրավունքները որեւէ մեկը չի ոտնահարում, բայց մենք այսօր ունենք հստակ օրակարգ եւ դուք խախտել եք մեր օրակարգը»:

Դահլիճում հնչեցին ծափահարություններ, նաեւ առարկություններ, ինչին Զոհրաբյանը բարկացած արձագանքեց. «Խտրականության խնդիր չկա, երբ հարցը կվերաբերվեր ձեզ, դուք կխոսեիք: Խնդրում եմ ազատեք դահլիճը»:

ԱԺ-ից դուրս գալիս պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին ևս անկնկալ է սպասվել։ Մի խումբ տղամարդիկ նրան դիմավորել են ծաղիկներով՝ շնորհակալություն հայտնելով ԱԺ-ում իր սկզբունքային դիրքորոշումը արտահայտելու համար։