Նազիկ Ավդալյանի մասին ֆիլմի նկարահանումներն արդեն ընթացքի մեջ են

Լրագրող, ռեժիսոր Սուրեն Արեենցը պատրաստվում է ֆիլմ նկարել ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանի մասին: Արեենցը այդ մասին տեղեկացրել էր ֆեյսբուքի իր էջի միջոցով։ Մտահղացումը, կարծես թե, իրականություն է դառնում, նկարահանման աշխատանքներն էլ արդեն մեկնարկում են։

Aysor.am-ը տեղեկացնում է, որ ռեժիսորը նշել է՝ ֆիլմն ի հակադրություն «Մել» ֆիլմի չի ստեղծվելու։ Իրենք որևէ միտում չունեն մյուս ֆիլմին դեմ ֆիլմով ներկայանալու: Պարզապես իրենց աշխատանքով՝ Նազիկ Ավդալյանի մասին պատմող ֆիլմով, ցանկանում են ցույց տալ հայ կնոջ կերպարը, ով կարող է լինել ուժեղ, կամային հատկություններով, միաժամանակ՝ ունենալ ընտանիք՝ ամուսին ու երեխաներ:

Նազիկ Ավդալյան

Ֆիլմը կնկարահանվի իր իսկ հիմնադրած «Areents Production»-ի միջոցներով, նաև այն մարդկանց օգնությամբ, ովքեր կցանկանան նպաստել այս ֆիլմի ստեղծմանը:

Սուրեն Արեենցը պատրաստվում է նաև ԿԳՄՍ նախարարություն դիմել՝ նախագծի համար պետական ֆինանսավորում ստանալու նպատակով:

Սուրեն Արեենց