Յուրաքանչյուր 72 ժամը մեկ կին է մահանում դրանից. Արսեն Թորոսյանը զգուշացնում է վարակի մասին

«Յուրաքանչյուր 36 ժամը մեկ մեր երկրում ախտորոշվում է արգանդի վզիկի քաղցկեղ մեկ կնոջ մոտ, իսկ յուրաքանչյուր 72 ժամը մեկ՝ մեկ կին մահանում է դրանից:

Պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումը կանխարգելում է մերօրյա տարածված այս հիվանդությունը՝ քաղցկեղը, ապահովելով հիվանդության արդյունավետ վերահսկում և դրանից մահացության կրճատում:

Արդյո՞ք սրա դեմ «պայքարողները» և նրանց համակարգողները պատասխան կտան չփրկված կյանքերի համար»,- Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ տեղադրելով ստորև ներկայացված տեսանյութը։