Յուրաքանչյուր ստացած նամակի չպետք է ծանոթանանք, առավել ևս՝ Վահե Գրիգորյանի. Ալեքսանդր Ազարյան

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը նախօրեին ներկա չէր Դատավորների ընդհանուր ժողովին։ ArmDaily.am-ի հետ զրույցում դատավորն ասաց, որ ժողովին չմասնակցելու պատճառը վատառողջ լինելն էր։

Անդրադառնալով ժողովի ընթացքում ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Նախշուն Տավարացյանի որպես ԲԴԽ դատավոր երդվելուն՝ նա ասաց, որ գերադասում է չմեկնաբանել այդ հարցը՝ էթիկայի կանոններից ելնելով։

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք Բարձրագույն դատական խորհրդի նորընտիր անդամները կկարողանան վերականգնել կառույցի նկատմամբ վստահությունը՝ Ազարյանն ասաց. «Ցանկացած ԲԴԽ անդամի ընտրության ժամանակ մենք հույս ու վստահություն ունենք, այդ անդամի նկատմամբ չունենայինք՝ չէինք ընտրի»։

Ակնկալվում էր, որ Դատավորի Ընդհանուր ժողովին պետք է քննարկվեր նաև ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի նամակը՝ ուղղված ընդհանուր ժողովին։ «Վահե Գրիգորյանի նամակի մասին ինձ մի հարցրեք, որովհետև ես դրան ծանոթ չեմ, չեմ ծանոթացել նամակին՝ հաշվի առնելով Վահե Գրիգորյանի բացառապես սուբյեկտիվ լինելու հանգամանքը։ Ինձ հետաքրքիր չի այդ նամակը դրա համար չեմ ծանոթացել»,-ասաց նա։

Ճշտող հարցին, թե ստացե՞լ է նամակը՝ Ազարյանը պատասխանեց.

«Յուրաքանչյուր ստացած նամակի մենք չպետք է ծանոթանանք, առավել ևս Վահե Գրիգորյանի»։

Առավել մանրամասն՝ այստեղ