Մուրադովը հատուկ առաքելությամբ գալիս է Հայաստան․ «Հրապարակ»

Մուրադովը հատուկ առաքելությամբ գալիս է Հայաստան

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեկ տարի առաջ ստորագրած կապիտուլյացիոն փաստաթղթի համաձայն, նոյեմբերի 9-ին ռուս խաղաղապահների բրիգադը ստանձնեց Արցախի Հանրապետության պաշտպանությունը։

Խաղաղապահներն Արցախ մուտք գործելու մեկամյակի կապակցությամբ որոշել են մեծ միջոցառում կազմակերպել, ՌԴ ՊՆ-ն մոտ 200 մեդալ է թողարկել, որոնք իր հետ կբերի ՌԴ հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ Ռուստամ Մուրադովը եւ կհանձնի «աչքի ընկած խաղաղապահներին»։

Նա այսօր կժամանի Հայաստան, իսկ վաղն առավոտյան կուղեւորվի Արցախ, որտեղ նոյեմբերի 10-ին տեղի կունենա մեդալների հանձնման արարողությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում