Մոտ օրերս ռուս զինվորականները կհաստատվեն Գեղարքունիքում. Գնել Սանոսյան

Մոտ օրերս ռուս զինվորականները կհաստատվեն Գեղարքունիքում. Գնել Սանոսյան

Գեղարքունիքի մարզում մոտ օրերս կտեղակայվեն ռուս զինվորականներ։ Այս մասին 24news-ի հետ զրույցում ասել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

«Հիմա սահմանային իրավիճակը նույնն է, բայց շարունակվում են եռակողմ բանակցություններ։ Մոտ օրերս կունենանք փոփոխություններ՝ ռուս գործընկերներն իրենց ներկայությունը կհաստատեն այնտեղ, որոշակի գործընթացը կշարունակվի», — ասել է նա։

Սանոսյանը հստակեցրել է, որ ինքը անձամբ չկա բանակցողների մեջ, սակայն տեղյակ է գործընթացից։

«Բանակցություններ են տարվում, որ երկու կողմն էլ հետ քաշվեն՝ և՛ մերոնք, և՛ նրանք։ Երկու կողմն էլ հետ կքաշվեն, սահմանին կայունություն կունենանք, որից հետո մնացած գործընթացները կշարունակվեն», — ասել է Սանոսյանը։

Նշենք, որ ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզի Սև լճի տարածքում և Գեղարքունիքի մարզի Կութ, Նորաբակ ու Վերին Շորժա գյուղերի սահմանային տարածքներում:

Մանրամասները՝ 24news-ի տեսանյութում