Մոտ օրերս, երկու տարբերակի դեպքում էլ, սպասվում են իրադարձություններ. քաղաքագետ
Մոտ օրերս, երկու տարբերակի դեպքում էլ, սպասվում են իրադարձություններ. քաղաքագետ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է
«Ըստ Ռուսաստանի սահմանադրության, Ռուսաստանը, ճանաչելով 4 մարզերը որպես իր տարածք, ըստ սահմանադրության, պետք է պաշտոնապես պատերազմ հայտարարի Ուկրաինային, որն “ագրեսիա” է իրականացնում իր նկատմամբ։
Իսկ դա ինչ է փոխում։ Դա փոխում է թիրախներն ու օգտագործվող զենքի տեսականին։ Հակառակ դեպքում կարող ենք համարել, որ Ռուսաստան, որպես պետություն, այլեւ գոյություն չունի։ Խաղադրույքն Ուկրաինայի, կամ Ռուսաստանի, որպես պետություն լինելն է։
![rus ukraina](https://bavnews.am/wp-content/uploads/2022/07/rus-ukraina.jpg)
Մոտ օրերս, երկու տարբերակի դեպքում էլ, սպասվում են իրադարձություններ, որոնք կորդինալ կերպով կփոխեն աշխարհը ու պարզ չէ, թե որտեղ ենք հայտնվելու։ Փոխվելու է ամեն ինչ»։