Մոտ ապագայում կարող է տեղի ունենալ Փաշինյան-Ալիև հանդիպումը․ ԱԽ քարտուղար (Տեսանյութ)

Մոտ ապագայում կարող է տեղի ունենալ Փաշինյան-Ալիև հանդիպումը․ ԱԽ քարտուղար (Տեսանյութ)

Մենք հայտարարել ենք, որ բարձրագույն մակարդակում պատրաստ ենք հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և քննարկել հարցեր։ Այս մասին, Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Ալիևի՝ Փաշինյանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հանդիպելու պատրաստակամության մասին հայտարարությանը։

«Մեր պատրաստակամությունը մինչև այդ էլ եղել է, եթե իսկապես պատրաստակամություն լինի Ալիևի կողմից, հուսով ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում քննարկումներ տեղի կունենան, և հանդիպումը հնարավոր մոտ ապագայում կարող է տեղի ունենալ»,- հավելել է ԱԽ քարտուղարը։

Տեսանյութը ստորև