Մոտակա ժամանակ իշխանությունները փորձ կանեն ինչ-որ ձևով խաղալ կորոնավիրուսի վարակումների վիճակագրության հետ

Մոտակա ժամանակ իշխանությունները փորձ կանեն ինչ-որ ձևով խաղալ կորոնավիրուսի վարակումների վիճակագրության հետ

Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մեջս ապրող փոքր պառանոյիկը հուշում է, որ մոտակա ժամանակ իշխանությունները փորձ կանեն ինչ-որ ձևով խաղալ կորոնավիրուսի վարակումների վիճակագրության հետ, հանրության դժգոհությունը փոքր ինչ մեղմելու համար։

Օրինակ՝ կհայտարարեն, որ ասիմպտոմ դեպքերն այլևս հաշվի չեն առնում։ Դա հնարավորություն կտա ինչ-որ ժամանակ «տեսե՛ք ինչ լավ ենք կռվում վիրուսի դեմ» տիպի բեմադրություններ անել։

Եւ այնուամենայնիվ դա էլ չի փրկելու. նախ՝ որովհետև Հայաստանի միջազգային գործընկերներն ու նաև թշնամիները հո՞ հասկանում են այդ մանր ժուլիկությունները, երկրորդը՝ մարդկանց, որոնց հարազատները և ծանոթները մահանալու են մինչև շտապօգնության հասնելը, կամ գերծանրաբեռնված հիվանդանոցներում, այդ վիճակագրական աճպարարությունները միայն ավելի են կատաղեցնելու։

Այնուամենայիվ հուսանք, որ պառանոյիկը այս անգամ սխալվում է, և իշխանությունները նման հիմարություններ չեն փորձի անել, և «թիթեռներին» կնկարեն ինչպես հարկն է»։