Մոսկվա թռչող ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել և փորձում է վայրէջք կատարել

Մոսկվա թռչող ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել և փորձում է վայրէջք կատարել

Սարատով-Մոսկվա չվերթ իրականացնող ուղևորատար ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով ավիացիոն ծառայություններին, Boeing 737 օդանավը տագնապի ազդանշան տալուց հետո սկսել է իջնել: Դա տեղի է ունեցել թռիչքի մեկնարկից կես ժամ անց:

Ներկա պահին ինքնաթիռը գտնվում է Ռյազանի մարզի երկնքում և շարունակում է իջնել: Այն պետք է վայրէջք կատարի «Դոմոդեդովո» օդակայանում: