Մոսկվան չափազանց կոշտ է արձագանքել Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանին

Մոսկվան չափազանց կոշտ է արձագանքել Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանին

Այսօր Մոսկվայում ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլ-օղլին հայտարարել է Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքում խոցված ռուսական ուղղաթիռի առնչությամբ, որ դեռեւս եզրահանգումներ չեն արել եւ ապա նկատել, որ «պատերազմում, ինչպես պատերազմում, ամեն բան էլ հնարավոր է պատահի»։

Ռուսաստանի ԱԳ նախարարությունը չափազանց կոշտ է արձագանքել այս հայտարարությանը, ասելով․ «Եթե Ռուսաստանը ղեկավարվեր՝ «պատերազմում, ինչպես պատերազմում» սկզբունքով, ապա պատասխանը կլիներ կործանարար։ «Մեծ սխալ է դա։ Եթե Ռուսաստանը դավաներ «պատերազմում, ինչպես պատերազմում» սկզբունքը, ապա պատասխանը կլիներ կործանարար։

Սերգեյ Լավրով

Մոսկվայում Բաքվի խոսքերը՝ սեփական մեղքն ընդունելու եւ ներողության, ընկալեցին»,- ասված է ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության պատասխանում։

Մոսկվայից նաեւ հայտարարել են, որ սպասում են որպեսզի ամենաշուտ կերպով իրականացվեն Ադրբեջանի նախագահ Ալիեւի հավաստիացումները, որ կանցկացվի հետաքննություն դեպքի առնչությամբ եւ մեղավորները կպատժվեն։

«Միաժամանակ ելակետ ենք ընդունում այն, որ ադրբեջանական կողմն այլեւս իրեն թույլ չի տա երկիմաստ հայտարարություններ՝ ողբերգական միջադեպի հետ»,- ընդգծել են ռուսական ԱԳՆ-ում։