Մոսկվայում սպանվել է Վանաձորում հայտնի և սիրված հեղինակություններից 44-ամյա տղամարդը (Տեսանյութ)

Մոսկվայում սպանվել է Վանաձորում հայտնի և սիրված հեղինակություններից 44-ամյա տղամարդը (Տեսանյութ)

Shamshyan.com-ի տեղեկություններով, օրեր առաջ Վանաձոր քաղաքում հուղարկավորել են Վանաձոր քաղաքում հայտնի, հարգված ու սիրված ընտանիքի զավակներից մեկին՝ 44-ամյա Վարդան Փ-ին:

Հոգեհանգիստը տեղի է ունեցել Վանաձորում հայտնի «Ջունգլիներ» կոչվող թաղամասի սգո սրահներից մեկում, և ներկա են եղել ոչ միայն մեծ թվով վանաձորցիներ, այլև Հանրապետության տարբեր մարզերից և արտասահմանից:

Վարդան Փ-ն սպանվել է հունիսի 17-ին` Ռուսաստանի Դաշնությունում: Այդ օրը՝ Մոսկվայի Միտիշիի շրջանում ՀՀ երկու քաղաքացիների միջև վիճաբանություն է տեղի ունեցել:

Վիճաբանության ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների, Գյումրիի բնակիչ հանդիսացող տղամարդը կրակոցներ է արձակել Վարդան Փ-ի ուղղությամբ, որի հետևանքով վերջինս ստացված վնասվածքներից մահացել է:

Ենթադրյալ մարդասպանի նկատմամբ Ռուսաստանի իրավապահ մարմինները հետախուզում են հայտարարել:

Սպանության պահը արձանագրվել է սպանության վայրում տեղադրված տեսախցիկի կողմից:

Տեսանյութը ստորև