Մոսկվայում հարյուրավոր մարդիկ հրաժեշտ են տվել Յուրի Շատունովին (Տեսանյութ)

Մոսկվայում հարյուրավոր մարդիկ հրաժեշտ են տվել Յուրի Շատունովին (Տեսանյութ)

Այսօր առավոտյան Մոսկվայի Տրոեկուրովսկի գերեզմանատանը սկսվել է ռուս երգիչ Յուրի Շատունովի վերջին հրաժեշտի արարողությունը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»։

Մեծ հերթ է գոյացել Տրոյեկուրովյան գերեզմանատան մուտքի մոտ։ Բազմաթիվ երկրպագուներ երգչին հրաժեշտ տալու են գնացել սպիտակ վարդերով։ Սգո սրահը լի է սպիտակ վարդերով, հերթապահում են շտապօգնության մեքենաները։

«Белые розы» երգը «Ласковый май» խմբի մենակատար Շատունովի հիթերից մեկն էր 80-ականների վերջին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 48 տարեկան հասակում մահացել է հայտնի ռուս երգիչ Յուրի Շատունովը: Ըստ տեղեկությունների՝ երգչի մահը վրա է հասել սրտի սուր անբավարարության՝ ինֆարկտի հետևանքով: