Մոսկվայում հայկական համարներով Range Rover-ը մահացու վրաերթի է ենթարկել մի կնոջ

Մոսկվայում հայկական համարներով Range Rover-ը մահացու վրաերթի է ենթարկել մի կնոջ

Մոսկվայում մեծ ամենագնացը թռել է մայթ եւ վրաերթի ենթարկել մի կնոջ։ Այս մասին հայտնում է «Подъем» Telegram-ալիքը։

Վթարը տեղի է ունեցել Դմիտրովյան մայրուղու վրա՝ Դուբնինսկի անցուղու հետ խաչմերուկի մոտ։ Հայկական համարանիշներով Range Rover մակնիշի ավտոմեքենայի վարորդը կորցրել է կառավարումը, հայտնվել է մայթին, որտեղ վրաերթի է ենթարկել մի կնոջ։

Վթարի հետեւանքով վերջինս տեղում մահացել է։ Վթարի պահին մեքենան շրջվել է.

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցներ ու հրշեջ հաշվարկ։ Վթարի հանգամանքները պարզվում են։