Մոսկվայում կորոնավիրուսից առաջին երեխան է մահացել

Մոսկվայում կորոնավիրուսից առաջին երեխան է մահացել

Մոսկվայի Մորոզովի հիվանդանոցում երկու տարեկան Մարիա Պարշիկովան մահացել է COVID-19-ից առաջացած նոր հիվանդության պատճառով՝ հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Գործակալության տվյալներով՝ բժիշկները մեկ շաբաթ փորձել են օգնել երեխային: Սկզբում բժիշկները որոշել են, որ աղջիկը ունի Կավասակիի սինդրոմ, բայց դիահերձումից հետո պարզվել է, որ նա մահացել է կորոնավիրուսից առաջացած սինդրոմի պատճառով, որ նման է Կավասակիի սինդրոմին: Այս հիվանդությունը հանգեցրել է ներքին օրգանների ախտահարման:

ԺԲՌՀ-ի բժշկական ինստիտուտի մանկաբուժության ամբիոնի վարիչ և Մորոզովի հիվանդանոցի խորհրդատու թոքաբան Դմիտրի Օվսյաննիկովն ասել է, որ երեխաների մոտ Կավասակիի նման հիվանդության նշաններն են`տապը, լորձաթաղանթների փոփոխությունները, ձեռքերի և ոտքերի այտուցվածությունը, կոնյունկտիվիտը, ավշային հանգույցների մեծացումը և ցանը: