Մոսկվայում եղբայրը 7-րդ հարկից նետել է նորածին քրոջը. երեխան մահացել է

Մոսկվայում եղբայրը 7-րդ հարկից նետել է նորածին քրոջը. երեխան մահացել է

Մոսկվայի Խովրինո թաղամասի Լևոբերեժնայա փողոցում այսօր առավոտյան ողբերգական դեպք է գրանցվել։ 13-ամյա եղբայրը պատուհանից նետել է նորածին քրոջը: Տեղեկությունը հայտնում է «Комсомольская правда»-ն։

Փոքրիկ աղջիկը մի քանի օր առաջ է լույս աշխարհ եկել և ծննդատնից դուրս գրվել։ Այսօր առավոտյան կինը դստեր ու 13-ամյա որդու հետ է բնակարանում եղել, երբ պատահել է դեպքը:

«Երբ մայրը սենյակից որոշ ժամանակով դուրս է եկել, երեխան վերցրել է նորածինին օրորոցից և նետել պատուհանից», — լրատվամիջոցին հայտնել են ՌԴ քննչական կոմիտեից:

Իրավապահ մարմինների աղբյուրի համաձայն՝  տղան տառապում է քրոնիկ հոգեկան հիվանդությամբ:

Յոթերորդ հարկից ընկնելուց հետո աղջիկը ողջ մնալու հնարավորություն չուներ: Նա տեղում մահացել է մինչ բժիշկների ժամանումը:

Հարուցվել է քրեական գործ. դեռահասին պատիժ չի սպառնում հոգեկան հիվանդ լինելու պատճառով, մինչդեռ նրա ծնողներին սպառնում է մինչև երկու տարվա ազատազրկում: