Մոսկվայի կենտրոնում մեքենան մեծ արագությամբ մխրճվել է շենքի մեջ. կան զոհեր (Տեսանյութ)

Մոսկվայի կենտրոնում մեքենան մեծ արագությամբ մխրճվել է շենքի մեջ. կան զոհեր (Տեսանյութ)

Մոսկվայի կենտրոնում՝ Զուբովսկի բուլվարում, հունիսի 24-ի գիշերը Mercedes-ը բախվել է պատին և հրդեհվել։ Միջադեպի հետևանքով երկու հոգի մահացել է (վարորդն ու ուղեւորը՝ առջեւի նստարանին), վեցին փրկել է կողքով անցնող անցորդներըը։ Ընկերները վերադառնալիս են եղել աղջիկներից մեկի ծննդյան տարեդարձից։

Ինչպես պատմել է զոհերից մեկի տատիկը, իր թոռնուհին իր ծննդյան օրը նշել է ևս չորս աղջիկների ընկերակցությամբ։ Նրա խոսքով՝ իրենք շամպայն են խմել և որոշել են զբոսնել։

Մեկ այլ զոհի հարազատներն էլ ասել են, որ չեն ճանաչում բոլորին, ովքեր եղել են մեքենայում, և մնում է հարց, թե ինչպես են նրանք բոլորը հայտնվել մեկ տեղում:

Զոհերից մեկի՝ Արկադի Դոնի հայրը պատմել է, որ որդին՝ Դեյվիդը, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Նա ծնողներին չի ասել, որ ինչ-որ տեղ գնալու է։

Տեսանյութը ստորև