Մոսկվայից Երևան թռչող ինքնաթիռը խափանման պատճառով ետ է վերադարձել

Մոսկվայից Երևան թռչող ինքնաթիռը խափանման պատճառով ետ է վերադարձել

Մոսկվայից Երևան թռչող ինքնաթիռը վերադարձել է «Ժուկովսկի» օդանավակայան՝ արգելակման համակարգի խափանման ցուցիչի միանալու պատճառով, հայտնել է РИА Новости-ն՝ հղում անելով արտակարգ ծառայություններին:

«Ինքնաթիռը, որն իրականացնելիս է եղել WZ4325 (Մոսկվա-Երեւան) չվերթը, վերադարձել է «Ժուկովսկի» օդանավակայան՝ արգելակման համակարգի խափանման ցուցիչի միանալու պատճառով: Որոշում է կայացվել Sukhoi Superjet օդանավի՝ մեկնարկի օդակայան վերադարձի մասին»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Նա նաեւ հավելել է, որ ինքնաթիռն օդակայան է վերադարձել մոտավորապես 11:17-ին: