Մոլախոտերը հնձելու ժամանակն է. Սերգեյ Բագրատյան

Մոլախոտերը հնձելու ժամանակն է. Սերգեյ Բագրատյան

ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյան ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի հայրենակիցներ

Մարտնչող տգիտության դեմ պայքարում իմ լուման եմ ներդնում՝ առաջարկում եմ ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարել և պատգամավորի թեկնածու առաջադրվելու իրավունք տալ այն քաղաքացուն, ով կհանձնի հայերենի իմացության գրավոր թեստ…մինչ այսօր դպրոցն ավարտելու փաստը հավաստող վկայականը բավարար է համարվում պատգամավորի թենածուի առաջադրման համար…իսկ մենք գիտենք, թե շատերն ինչպես են դպրոցն ավարտել։

Պատգամավորի կարևորագույն գործառույթը օրենք գրելն է, որի համար բավարար գիտելիքներ պետք է ունենալ։ Այս օրենքը կանխարգելիչ դեր կունենա Աժ-ի Ավգյան ախոռները մաքրելու համար…մոլախոտերը հնձելու ժամանակն է…»: