Մոգական թեյ, որն օգնում է արագ և հանգիստ քնել մինչև առավոտ․ այն հատկապես օգտակար է 45 տարեկանից բարձր կանանց համար

Մոգական թեյ, որն օգնում է արագ և հանգիստ քնել մինչև առավոտ․ այն հատկապես օգտակար է 45 տարեկանից բարձր կանանց համար։

Անքնությունից ազատվելու համար դեղահաբերի օգտագործումը չի համարվում միակ և լավագույն ելքն այդ խնդրից։ Այդ դեղերն ունենում են բազմաթիվ բացասական ազդեցություններ և առաջացնում են կախվածություն։

Լավանդան դարեր շարունակ օգտագործվել է անքնության և նյարդային համակարգի այլ խախտումների դեմ և այն արդեն ապացուցել է իր արդյունավետությունը։

Դուք կարող եք ավելացնել լավանդայի թուրմը կա՛մ լավանդայի եթերային յուղը վաննայի մեջ և լոգանք ընդունել, կա՛մ կարող եք պարզապես պատրաստել լավանդայի թեյն ու վայելել:

Լավանդան թուլացնում է մկանները, ընդհանուր հանգստացնում, վերացնում անհանգստությունը և նյարդային վիճակը, ինչպես նաև օգնում արագ և լավ քնել մինչև առավոտ, այն կարգավորում է մարսողությունը՝ ազատելով ստամոքսի փքվածությունից և գազերի առաջացումից:

Օգտակար է բարձր ճնշումով տառապող մարդկանց համար։ Լավանդայի բաղադրության մեջ կան հակաօքսիդանտներ, որոնք օգնում են նվազեցնել ինֆարկտի և ինսուլտի հավանականությունը,  ինչպես նաև ամրացնում էեն անոթների:

Այն արդյունավետ կերպով բարելավում է արյան շրջանառությունը, օգտակար է կանացի օրգանների համար։

Ավելացրեք 2 թեյի գդալ լավանդայի ծաղիկներ եռացող ջրի մեջ և թողեք 10 րոպե։ Թրմեք թեյը և ավելացրեք մի փոքր մեղր, որպեսզի քաղցրացնեք այն։ Խորհուրդ է տրվում խմել այն ամեն օրը 2 բաժակ։