Մշակույթ

Մհեր Մկրտչյան․ Ես շատ քիչ մարդկանց եմ հանդիպել, ովքեր շորեր չեն ունեցել, բայց հանդիպել եմ շատ շորերի, որոնց մեջ մարդ չի եղել

Անկախ տարիքից՝ մարդիկ սիրում են Ֆրունզիկի ֆիլմերը։ Հավանաբար, Մհեր Մկրտչյանի հումորն իր հաջողության բանալին էր։ Չնայած այն փաստին, որ շատ տարիներ են անցել, նրա հումորը դեռ կենդանի է։ Մարդիկ սիրում են օգտագործել ֆիլմերում Ֆրունզիկի ասած արտահայտությունները։

Մհեր Մկրտչյանի ամենահայտնի ֆիլմերից են «Եռանկյունին», «Մենք ենք, մեր սարերը», «Մեր մանկության տանգոն», «Հին օրերի երգը», «Նահապետը», «Կտոր մը երկինքը» և շատ այլ ֆիլմեր։

Միակ ուրախությունը թատրոնն էր: Նրան սկսեցին ճանաչել, սիրել: Ֆրունզիկի մասին արդեն խոսում էր ողջ Գյումրին: Իսկ երբ նա որոշեց ընդունվել Երևանի Պետական Թատերական Ինստիտուտ, նրան գրկաբաց ընդունեցին: 

Առանց քննություների Մհեր Մկրտչյանն անմիջապես երկրորդ կուրս ընդունվեց: Նրան սկսեցին վստահել լավագույն դերերը թատրոնում, և մարդիկ գալիս էին տեսնելու ոչ թե թատերական ներկայացումներ, այլև Ֆրունզիկի խաղը: Նրա հետ ժամանակը այնքան ուրախ էր անցնում, բոլորը հավաքվում էին նրա շուրջ ու սիրում էին լսել նրա կատակները:

Մհեր Մկրտչյանը համարվում է բոլոր ժամանակների հայտնի հայերից մեկը։ Մհեր Մկրտչյանը հայկական թատրոնի և կինոյի վառ ներկայացուցիչներից էր, ով հանրությանը հայտնի է հատկապես Ֆրունզիկ կեղծանվամբ։

Մհեր Մկրտչյան

Մհեր Մկրտչյանի հայտնի արտահայտությունները

1. Մեր կինոյի վատն էլ այն է, որ հեչ թատրոն չի:

2. Ես շատ քիչ մարդկանց եմ հանդիպել, ովքեր շորեր չեն ունեցել, բայց հանդիպել եմ շատ շորերի, որոնց մեջ մարդ չի եղել:

3. Երբ Աստված ժողովուրդներին քիթ էր բաժանում, հարցնում էր մարդկանց` ինչ ձևի քիթ կնախընտրեին։ Ռուսը ցանկացավ այնպիսի քիթ ունենալ, որը նրան չի խանգարի օղի խմել։ Վրացին` Կովկասյան լեռների պես։ Հայը հարցրեց. Իսկ ի՞նչ արժե։ Երբ Աստված ասաց, որ անվճար է, հայն ասաց. Այդ դեպքում որքան մեծ՝ այնքան լավ։

4. Ամեն մարդ ինքն է քանդակում իր ճակատագիրը, երբ որ քանդակը ավարտվում է, ինքն արդեն չկա:

5. Ես ուզում եմ մարդկանց ժպիտով լուրջ բաներ ասել:

6. Մարդը կարող է հումոր չունենալ, բայց դա էլ է հումորի նյութ:

7. Թատրոնը  դերասանի կինն է, կինոն՝ սիրուհին: Ուր  էլ գնաս  տուն ես  վերադառնալու:

8. Երբ ես ծնվեցի, բոլորը ծիծաղում էին, իսկ ես լացում: Երբ ես մահանամ, բոլորը կլացեն, իսկ ես կծիծաղեմ:

9. Սիրում եմ համեստ մարդկանց, բայց չեմ սիրում համեստ ընդունակությունների տեր մարդկանց։

10. Գիտեմ, որ մարդիկ ինձ սիրում են: Բայց դա նրանից է, որ ես էլ իրենց եմ շատ սիրում, բոլորին` մեկ առ մեկ:

11. Դերասանր ներկայացնում է մարդուն, իսկ մարդու էության մեջ և լաց կա, և՛ ծիծաղ, և՛ հումոր։

12. Թատրոնն աղոթելու տեղ է, թատրոնն Աստծո հետ խոսելու ձև է… Յուրաքանչյուր դերիս մեջ մխրճվում էի, ապրում, և ապրածս դեմքիս վրա ի ցույց դնում…Ինձ հետ ապշելու բաներ են կատարվել, շուրջս լիքը չուզողներ եմ ունեցել: Մի անգամ, երբ «Եզովպոս»-ում խաղում էի Վաղարշյանի հետ, մարդիկ եմ տեսել, որ բեմի հետևից ասում էին` չի ստացվի, չի՛ ստացվի, չի՛ ստացվի:

13. Դերասանը պիտի կարողանա ամեն ինչ խաղալ։

14. Մեր աշխատանքը գործ ունի բնության հետ, մարդկանց հույզերի հետ, և այն մի կախարդական աշխարհ է՝ անհասկանալի, տիեզերքի պես անվերծանելի։

15. Տաղանդավոր մարդը չարիք է, որովհետև շրջապատում միջակություն է, քեզ չեն հավատում։

Կիսվել նյութով