Մհեր Արմենիան պահանջում է Փաշինյանի հրաժարականն ու հայտարարում համազգային շարժման մեկնարկի մասին
Մհեր Արմենիան պահանջում է Փաշինյանի հրաժարականն ու հայտարարում համազգային շարժման մեկնարկի մասին
«Ազգի ձայն» կուսակցության հիմնադիր Մհեր Արմենիան ֆեյսբուքյան եթերում հայտարարում է համազգային շարժման մեկնարկի մասին։
Նա և իր գաղափարակիցներն այս պահին Շուռնուխում են և մտադիր են ոտքով հասնել Հանրապետության հրապարակ:

«Մեր ճանապարհը լինելու է 15 օր. նոյեմբերի 7-ին լինելու ենք Հրապարակում: Պահանջները հետևյալն են՝ դեմ ենք, որպեսզի Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին ստորագրի այն փաստաթղթերը, որոնք մեր երկրի ճակատագրի համար լինելու են ցավոտ:
Պահանջում ենք, որպեսզի Նիկոլ Փաշինյանը, այսինքն՝ գործադիրը հրաժարական տա: Մենք չենք պահանջում օրենսդիրի հրաժարականը»,- ասել է նա:
Տեսանյութը ստորև