Մհեր Արմենիային Շուռնուխ-Գորիս ճանապարհին կարող էին գերի վերցնել․ նրան թույլ չեն տվել անցնել ոտքով (Տեսանյութ)

Մհեր Արմենիային Շուռնուխ-Գորիս ճանապարհին կարող էին գերի վերցնել․ նրան թույլ չեն տվել անցնել ոտքով (Տեսանյութ)

Երգիչ Մհեր Արմենիան քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ Շուռնուխից Գորիս ճանապարհահատվածի այն հատվածը, որն անցնում է Ադրբեջանի օկուպացված տարածքներով, իրենք ստիպված են եղել անցնել մեքենայով:

Պատճառն այն է, որ ռուս խաղաղապահներն ու ՀՀ ԱԱԾ ծառայողները բացատրել են, որ դա կարող է հակառակորդի կողմից դիտվել որպես սադրանք, նրանց կարող են գերի վերցնել կամ այլ գործողությունների դիմել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մհեր Արմենիան հայտարարել է համազգային շարժման մեկնարկի մասին։ Նա և իր գաղափարակիցներն այսօր Շուռնուխից քայլերթ են սկսել դեպի Երևան:

Նախատեսվում է, որ նրանք Հանրապետության հրապարակում կլինեն նոյեմբերի 7-ին: «Պահանջները հետևյալն են՝ դեմ ենք, որպեսզի Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին ստորագրի այն փաստաթղթերը, որոնք մեր երկրի ճակատագրի համար լինելու են ցավոտ»,- ասել է երգիչը:

Տեսանյութը ստորև