«Մի խնդիր ունենք»․ Արթուր Վանեցյան

«Մի խնդիր ունենք»․ Արթուր Վանեցյան

«Մի խնդիր ունենք․ մարդիկ որոշակի թերահավատություն ունեն»,- այսօր՝ լրագրողների հետ զրույցում, ասաց «Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

«Մտածում են, որ չի ստացվելու, չի հաջողելու, մտածում են, որ սա ուղղորդված շարժում է ինչ-որ ուժերի կողմից»,- նշեց Վանեցյանը՝ վստահեցնելով, որ նման բան չկա։

«Սա մեր նախաձեռնությունն է»,- հավելեց նա։

«Չենք ասում՝ եկե՛ք, միացե՛ք մեզ, ասում եք՝ եկե՛ք, միացե՛ք պայքարին։ Յուրաքանչյուր քաղաքացի, հայ, պետք է միանա այս պայքարին, որովհետև այս պայքարը արդար է։ Ես չեմ կարծում, որ կլինի 1 մարդ, որ հայ է, և դեմ կլինի այս շարժմանը»,-ասել է Վանեցյանը։

Պատգամավորը նաև ընդգծել է, որ երիտասարդները պետք է դառնան այս պայքարի առաջամարտիկը, ու եթե այդպես եղավ, պայքարը կհաջողի։