«Մի ժամվա մեջ կանանց, երեխաներին հանել ենք գյուղից». ահազանգ Խոզնավարից (Տեսանյութ)

«Մի ժամվա մեջ կանանց, երեխաներին հանել ենք գյուղից». ահազանգ Խոզնավարից (Տեսանյութ)

Զանգեզուր TV-ի նկարահանող խումբը մայիսի 20-ին եղել է Տեղ խոշորացված համայնքի Խոզնավար բնակավայրում. հակառակորդը, Սև լճի տարածքում երեկ կրկին առաջ է եկել։

Խոզնավարն ընդամենը 2 կմ հեռավորության վրա է հակառակորդի դիրքերից։ Խոզնավարցիները զենք են պահանջում պաշտպանվելու համար։ «Ասում ենք՝ զենք տվեք, որ ապահով լինենք, չէ՞ որ բարձրանում ենք սարերը, անասուններին արածեցնում…

Երեկ ադրբեջանցիք, 30-40 հոգի, իջել էին գյուղի մեջ: Ասում են՝ հրաման ա, եթե ասեն՝ հետ քաշվեք, կքաշվենք: Մի ժամվա մեջ կանանց, երեխաներին հանել ենք գյուղից, մնացել են տղամարդիկ»,- ասաց Խոզնավարի բնակիչը:

Տեսանյութը ստորև