«Մի ժամանակ պարզվեց, որ Սերժի հեռանալը երկիրը կարգի բերելու համար քիչ ա». Սուրեն Սահակյան

«Մի ժամանակ պարզվեց, որ Սերժի հեռանալը երկիրը կարգի բերելու համար քիչ ա». Սուրեն Սահակյան

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիր Սուրեն Սահակյանը։

«Մի ժամանակ պարզվեց, որ Սերժի հեռանալը երկիրը կարգի բերելու համար քիչ ա:

Հիմա պարզվեց՝ բանակի խնդիրները սննունդը կարգավորելով չէին լուծվում: Հետո կպարզվի, որ տնտեսությունը ՀԴՄ կտրոն տպելով չի զարգանում:

Հետո՝ որ էս յոթ հոգուն հանելով սահմանադրականության հարց չի լուծվում:

Էս ամենը հանրության մի ստվար մաս դեռ նոր պետք ա բացահայտի: Մինչդեռ կարելի էր, որ էս նոր բացահայտողների հայհոյանքների տարափի տակ ողջամիտ խոսք ասող ու քննարկում գեներացնողների խոսքը չլռեցնել, այլ խոսել գոնե:

Մենք իրար հետ պետք ա լուծումներ գտնենք: Միակ ճշտի կրողի սինդրոմը պետք ա հանենք մեր միջից»: