Մի արեք այդպես, տակից դուրս չենք գալու. Աշոտյանը՝ իշխանություններին․ Տեսանյութ

Մի արեք այդպես, տակից դուրս չենք գալու. Աշոտյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով դիմեց իշխանություններին։

«Հարգելի նոր իշխանություններ, մի փնտրեք ձեր անհաջողությունները նախորդների կատարած աշխատանքում, մանավանդ, որ մասնավորապես այս դեպքով առնվազն ստում եք: Եթե ինձ չենք հավատում, հարցրեք Արարատ Միրզոյանին, ով 2017 թվականից եղել է ԵԱՀԿ խորհրդանական պատվիրակության կազմում: Երբ քննադատում ենք նախորդների աշխատանքը, հիշեք, որ այնտեղ մարդ ունեիք՝ Արարատ Միրզոյանը: Ես իհարկե չեմ հիշում, որ Միրզոյանը ելույթ ունեցած լինի ԽՎ-ի շրջանակներում, բայց վստահ եմ, որ նրա բարոյականությունը կների հերքելու իր թեմակիցների կողմցի տարածվող հերհյուրանքները»,-ասաց Աշոտյանը:

Աշոտյանը նաև հայտնեց, որ Լյուքսեմբուրգում վտանգի չեզոքացման հարցում լումա ունի նաև ՀՀԿ-ն ու անձամբ ինքը. «Սա ասում եմ առաջին անգամ: Երբ հետևում էի լրահոսին, բոլորը հիշում էին պատվիրակության, ԱԳՆ-ի, դիվանագետների աշխատանքի մասին, շնոհարակոլություն էին հայտնում: Իհարկե մենք այդ շնորհակալությունների հույսին չենք մնացել, բայց ազնիվ ու արդար գտնվելու համար և գաղտնիքներ չունենալու նպատակով, ուզում եմ տեղեկացնել, որ գործող իշխանությունների խնդրանքով նաև անձամբ ես և կուսակից ընկերներս լծվել էինք համապետական, համազգային կարևորության այս խնդրի լուծման ջանքերին:

Կարծում եմ, որ պարտավոր եմ սա ասել, գործող իշխանությունների առաջարկությամբ ՀՀԿ-ն մասնակցել է աշխատաքներին ու զգալի աշխատանք կատարել: Ասեմ, որ որոշ զարգացումների մասին մեր խորհրդարանական գործընկերները տեղեկանում էին հենց ինձանից: Ավել փակագծեր չեմ բացի, հուսով եմ դրա կարիքը չի լինի:

Պարզապես, հարգելի իշխանության գործընկերներ, երբ ասում ենք, որ ձեզ հետ աշխատելու առաջարկությունը պետք է լինի հրապարակային խնդրանք, հենց նման դեպքերի համար էինք ասում, քանի որ առնվազն ազնիվ չէ, երբ դուք աջակցության կարիք ունեք, դիմում եք, իսկ երբ գործերը լավանում են, տեղում մոռանում եք նրանց, ովքեր հստակ աշխատանք են կատարել և լումա ունեն»: