Միքայել Մինասյանի եղբայրը նշանակվել է արդարադատության փոխնախարար

Միքայել Մինասյանի եղբայրը նշանակվել է արդարադատության փոխնախարար

Գրիգոր Մինասյանը, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գրիգոր Մինասյանին նշանակել արդարադատության նախարարի տեղակալ»,- նշված է որոշման մեջ։

Նշենք, որ Գրիգոր Մինասյանը Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի եղբայրն է։