«Միսս Տիեզերք»-ի հերթական փուլում հայ գեղեցկուհին ներկայացել է Արարատյան թագավորության տարազով (Տեսանյութ)

«Միսս Տիեզերք»-ի հերթական փուլում հայ գեղեցկուհին ներկայացել է Արարատյան թագավորության տարազով (Տեսանյութ)

«Միսս Աշխարհ Արմենիա» եւ «Միսս Տիեզերք Արմենիա» մրցույթների հաղթող Նանե Ավետիսյանն այժմ Իսրայելում մասնակցում է «Միսս Տիեզերք» մրցույթին։

Հերթական փուլում հայուհին ներկայացել է տարազով, որը ներկայացնում է Արարատյան թագավորության սիրո և արվեստների աստվածուհի Արուբաինիին։

Ֆեյսբուքյան իր էջում հրապարակելով մրցույթի իր բեմելից մի հատված՝ Նանե Ավետիսյանը գրել է՝ հայերը հավատում են, որ սիրո եւ արվեստի լույսը կհաղթի աշխարհի չարին:

Տեսանյութը ստորև