«Միսս տիեզերք Արմենիա» մրցույթի հաղթողը, լավագույն 5-յակի մյուս աղջիկներն ու ամբողջական ֆոտոշարքը

Գյումրու Սև բերդում երեկ կայացավ «Միսս տիեզերք Արմենիա» մրցույթը, որի հաղթող ճանաչվեց 20-ամյա Դայանա Դավթյանը: Վերջինս հաղթել էր նաև «Միսս թոփ-մոդել» անվանակակարգում: Այսպիսով՝ հենց նա կներկայացնի Հայաստանը «Միսս տիեզերք 2019» մրցույթում: Tert.am Life-ը ներկա է եղել միջոցառմանն ու ներկայացնում է ամբողջական ֆոտոշարքը:

Մինչ հաղթողի անունն ասելը ներկայացվեցին լավագույն հնգյակ անցած աղջիկները: նրանք էին՝  26-ամյա Նաիրա Վարդանյանը, 20-ամյա Լիանա Ոսկերչյանը, 24-ամյա Մարինա Դանիելյանը և 24-ամյա Անետա Գաբրիելյանը: Անետան ճանաչվեց  «Վիցե Միսս Տիեզերք Արմենիա»:

Մրցույթի ժամանակ աղջիկները ներկայացան 3 look-ով՝ ազգային տարազով, լողազգեստով և երեկոյան զգեստով: Մրցույթին մասնակցում էր 15 աղջիկ, քանի որ «Միսս Տիեզերիքին» կարող են մասնակցել միայն Հայաստանի մշտական բնակություն ունեցող աղջիկները:

Միսս տիեզերք Արմենիա

Գեղեցկության մրցույթի ժյուրիի կազմում էին «Միսս Արմենիա» հկ խորհրդի անդամներ Գայանե Մանուկյանն ու Ռուբինա Գևորգյանը, երգիչ և երգչուհի Արամոն և Էմմա Պետրոսյանը, լրագրող Սահականուշ Սահակյանը, ներկայացուցիչներ մրցույթի հովանավոր ընկերություններից:

Միսս տիեզերք Արմենիա

Հուլիսի 15—ին կկայանա «Միսս Աշխարհ Արմենիա» մրցույթը, որին Դայանան այլևս չի մասնակցի: Գեղեեցկուհու տիտղոսի համար կպայքարեն 24 աղջիկ:

Միսս տիեզերք Արմենիա
Միսս տիեզերք Արմենիա

Ֆոտոշարքն ամբողջությամբ կարող եք դիտել սկզբանղբյուր կայքում։