Միջազգային հանրությունը պետք է ճանաչի Արցախը որպես պետություն. Իսպանիայի պատգամավոր

Միջազգային հանրությունը պետք է ճանաչի Արցախը որպես պետություն. Իսպանիայի պատգամավոր

ArmLur.am-ը գրում է․ «Թուրքիան, որը ներգրավված է Միջերկրականի, Կովկասի և Միջին Արևելքի մշտական  հակամարտություններում, միացել է Ադրբեջանին՝ Արցախի խաղաղ բնակչությանը հրետակոծելու նպատակով»,- այս մասին երեկ Իսպանիայի Կոնգրեսում հայտարարել է պատգամավոր Ջոն Ինյառիտուն:

ArmLur.am-ը զրուցել է պատգամավորի հետ՝ կապված Արցախում տիրող իրավիճակի եւ երեկ Իսպանիայի դիրքորոշման հետ, որով վերջինս վետտո դրեց ԵՄ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին որոշմանը:

Արցախ

-Պարո՛ն Ինյառիտու, ըստ Ձեզ, ինչը պատճառ հանդիսացավ Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 27-ից սկսված կտրուկ լարվածությանը:

-Ինձ թվում է՝ միայն մեկ պատճառ չէ: Ես կարծում եմ, որ Ադրբեջանի ներքին իրավիճակն է Ադրբեջանի նախագահ Ալիեւին դրդել հարձակվել Հայաստանի եւ Արցախի վրա, որպեսզի պահի իր իշխանությունը: Մյուս կողմից, ես կարծում եմ, որ նաև Բելառուսի իրավիճակը ստիպեց Ալիեին անհանգստանալ, որ իր երկրում էլ կարող է նման անհանդուրժողական իրավիճակ եւ ցույցեր ստեղծվեն: Պատերազմը միշտ ներքին համախմբում է իրենից ենթադրում:

Եվ վերջապես, ես կարծում եմ, որ Թուրքիայի նախագահ Էրդողանի նեոօսմանիստական ռազմավարությունն է Ադրբեջանի վրա ազդել, որպեսզի դիմեն իրենց ընկերոջ օգնությանը:

-Որքա՞ն հեռու կարող է գնալ Ադրբեջանը՝ իր նպատակներին հասնելու համար:

-Ադրբեջանը ցույց տվեց իր արհամարհանքը մարդու իրավունքների և միջազգային օրինականության նկատմամբ: Նրանք նույնիսկ ցույց տվեցին իրենց անազնվությունը՝  անընդհատ խախտելով հրադադարի ռեժիմները: Ալիևի կառավարությունը  ոչ մի սահման չի պահել: Այս իրավիճակի առջև կանգնած միջազգային հանրությունը պետք է ճանաչի Արցախը որպես անկախ պետություն:

Ադրբեջանն անվավեր է ճանաչում Հայաստանի կողմից ցանկացած պահանջ այդ տարածքում: Արցախի քաղաքացիները ձգտում են ապրել խաղաղության և անվտանգության մեջ, և դա պետք է երաշխավորվի:

-Որքանո՞վ է Ադրբեջանի նպատակներին հասնելու հարցում օգնում Թուրքիան:

-Ինչպես ես արդեն նշեցի, Թուրքիայի Հանրապետության կառավարությունը մինչև այժմ ունի թաքնված երկու օրակարգ, որին ցանկանում են հասնել, մեկը՝ իսլամիստական, մյուսը՝ նեոօսմանական: Ընդ որում, Թուրքիայի դերը Միջերկրական ծովում, Մերձավոր Արևելքում եւ այժմ արդեն Կովկասում, շատ մտահոգիչ է: Չկա որևէ կոնֆլիկտ, որում Թուրքիան չի միջամտում եւ այն էլ ապակայունացնելու համար՝ Հունաստան, Կիպրոս, Սիրիա, Լիբիա, Քուրդիստան եւ Արցախ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում