Միջադեպ Ախալքալաքում. ոստիկանները ծեծում են բնակիչներին

Միջադեպ Ախալքալաքում. ոստիկանները ծեծում են բնակիչներին։ Ախալքալաքում, Ազատության փողոցի սկզբնամասում միջադեպ է եղել: Տեսանյութերում երևում է, ինչպես ճանապարհային շրջիկ ոստիկանները ձերբակալում երկու բնակչի: ՆԳՆ-ից սպասում ենք մեկնաբանության: Հայտնում է jnews.ge-ը։

Ականատեսների խոսքերով, ամեն ինչ սկսվել է նրանից, որ շրջիկ ոստիկանները կանգնեցրել են մոտոցիկլավարին: «Մերսեդեսի»-ի վարորդը կանգնել է շրջիկ ոստիկանների մոտ և հարցրել է՝ ինչումն է խնդիրը:

«Շրջիկներն ասել են, որ շարունակի ճանապարհը, նա առաջ չի շարժվել, նրա հորեղբայրն այդտեղ է ապրում, նա ինչ որ հարցեր է տվել, որից հետո արդեն ուժով նրանց ավտոմեքենայից դուրս են բերել և սկսել են ծեծել»,- պատմում է ականատեսներից մեկը:

Այնուհետև, տղայի հորեղբայրը, որն ապրում է հենց հարևանությամբ, որտեղ միջադեպն է եղել, օգնության է հասել իր զարմիկին, ինչի համար իրեն բռնել են:

Ծեծվածի տատիկն ասում է. «Իմ ներկայությամբ թոռիս ծեծեցին, հետո հրացանը դրցեին նրա ճակատին», – լացելով պատմում է նա:

“При мне внука били, потом пистолет приставили к его лбу”, – говорит она со слезами.

Տուժվածների վիճակի մասին տեղեկությունը ճշտվում է, ինչպես նաև սպասում ենք Ներքին գործերի նախարարության մեկնաբանությանը: