Մինչև 2050թ.-ը պիտի ունենանք առնվազն 25 օլիմպիական մեդալ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Մինչև 2050թ.-ը պիտի ունենանք առնվազն 25 օլիմպիական մեդալ. Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում գումար հատկավեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը:

2019 թվականի դեկտեմբերի 25-ին անց է կացվել Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթը, որի արդյունքում որոշվել են 10 լավագույն մարզիկները:

Հաշվի առնելով այն, որ լավագույն տասնյակին պարգևատրելու միջոցառման ծրագիր 2019 թվականի բյուջեով նախատեսված չի եղել և այն չի իրականացվել, անհրաժեշտություն է առաջացել լավագույն տասնյակին խրախուսելու, ինչպես նաև 2020 թվականին կազմակերպել և անցկացնել 10 լավագույն մարզիկների պարգևների հանձնման արարողություն և նախատեսվում է յուրաքանչյուր մարզիկի հատկացնել 5.0 միլիոն դրամ:

Պարգևներ կհանձնվեն ներքոհիշյալ 10 լավագույն մարզիկներին՝

1. Արթուր Ալեքսանյան հունահռոմեական, ըմբշամարտ

2. Ռուբեն Ալեքսանյան, ծանրամարտ

3. Արթուր Ավետիսյան, մարմնամարզություն

4. Հովհաննես Բաչկով, բռնցքամարտ

5. Սլավիկ Գասպարյան, հունահռոմեական ըմբշամարտ

6. Տիգրան Կիրակոսյան, սամբո

7. Արսեն Հարությունյան, ազատ ոճի ըմբշամարտ

8. Սիմոն Մարտիրոսյան, ծանրամարտ

9. Գոռ Մինասյան, ծանրամարտ

10. Հակոբ Մկրտչյան, ծանրամարտ:

Առավել մանրամասն՝ ստորև տեսանյութում