Մինգեչաուրի ՀԷԿ-ում տեղի ունեցած վթարի հետևանքով հոսանքազրկվել է Ադրբեջանի մեծ մասը

Մինգեչաուրի ՀԷԿ-ում տեղի ունեցած վթարի հետևանքով հոսանքազրկվել է Ադրբեջանի մեծ մասը

Երեկոյան հրդեհ է բռնկվել Ադրբեջանի մեծ էլեկտրակայանում ՝ Բաքվում: Տեղական իշխանությունները հայտնել են, որ հրշեջները ամբողջովին մարել են Մինգեչաուրի ՀԷԿ-ում բռնկված հրդեհը։

Բաքվում և այլ բնակավայրերում էլեկտրաէներգիայի մատակարարումը ամբողջովին չի վերականգնվել: Ադրբեջանական աղբյուրների համաձայն՝ առանց էլեկտրաէներգիայի են մնացել Բաքուն, Սումգայիթը, Գյանջան, Արդաշն ու Զագաթալան։