Միհրանն իր մայրիկի սիրելի երգը կատարելուց հետո ծնկի եկավ նրա առաջ

Միհրանն իր մայրիկի սիրելի երգը կատարելուց հետո ծնկի եկավ նրա առաջ։

Երեկ Միհրան Ծառուկյանի մենահամերգային երեկոյի ընթացքում երգիչը մի քանի խոստովանություն արեց, ամենահուզիչ պահերից մեկը մայրիկին նվիրված երգի կատարումն էր:

«Կային պահեր, երբ ես ինքս ինձ չէի հավատում, բայց մայրիկս միշտ հավատում էր ինձ: Նրա ամենասիրելի երգն այսօր չեմ երգելու, սակայն կկատարեմ իրեն նվիրված երգս»,- ասաց երգիչը ու շնորհակալություն հայտնեց մայրիկին:

Վերջինս հուզմունքն աչքերում հետևում էր որդու կատարմանը: Երգը կատարելուց հետո Միհրանը ծնկի եկավ մայրիկի առաջ:

Միհրան Ծառուկյան
Միհրան Ծառուկյան