Միլիոնից ավել լայք 2 ժամում․ Բիլզերյանը նկար է հրապարակել Արցախից (լուսանկար)

Դեն Բիլզերյանը, ով հայտնի է որպես «պոկերի արքա», այսօր ժամանել է Արցախ: Համացանցի աստղն Արցախ է եկել ընտանիքի անդամների և ընկերների ուղեկցությամբ:

Արցախում նրա առաջին կանգառը հրաձգարանում էր, որտեղ ան կրակել է զենքի տարբեր տեսակներից։

Այդ այցի լուսանկարներից մեկն էլ Դենը տեղադրել է ինստագրամում՝ գրելով «Առաջին օրը որպես Հայաստանի քաղաքացի»