Միլիոնավոր մարդիկ ճանաչում են Գարուին, սակայն քչերը գիտեն, որ նա հայկական արմատներ ունի

Միլիոնավոր մարդիկ ճանաչում և սիրում են աշխարհահռչակ երգիչ Գարուին, սակայն քչերը գիտեն, որ նա արմատներով հայ է, և իսկական անուն ազգանունը Պիեր Գարանյան է:

1972 թ․ հունիսի 26-ին փոքրիկ Պիերը առաջին անգամ տեսավ արևի շողերը և բարձրաձայն լաց եղավ։ Տատը գրկեց թոռանը և կամաց ասաց․ « Մի օր այս ձայնը կստիպի արտասվել հազարավոր կանանց»։

Գարուն կամ Պիեր Գարանյանը ծնվել է էթնիկ հայերի ընտանիքում՝ Շերբուկ քաղաքում, որը գտնվում է Կանադայի հյուսիսում:

«Մինչև հիմա հիշում եմ, թե ինչպես էր տատիկս ինձ հայերեն խոսել սովորեցնում: Ասում էր, երբ բարևում ես մեծերին, եղիր ավելի սիրալիր և բարեկիրթ: Փոքրիկ, կրկնիր ինձ հետ «բարև Ձեզ, ինչպե՞ս եք»։ Այս խոսքերը ես միշտ եմ հիշում»,- պատմում է Գարուն և նշում, որ երգել հենց իր տատն է սովորեցրել:

3 տարեկանում ծնողները նրան կիթառ են նվիրել, իսկ երկու տարի անց նա սկսել է արդեն դաշնամուրի նոտաները սովորել: Շատ զարմանալի է, բայց մանուկ հասակում Գարուն երազում էր հնագետ դառնալ, որպեսզի նոր բացահայտումներ աներ: Մինչև 14 տարեկանը նա դպրոցի լավագույն և օրինակելի աշակերտներից մեկն էր, սակայն անհասկանալի կերպով ամեն ինչ փոխվել է, ծնողները և ուսուցիչները այդ տարիքում չեն կարողացել իր հետ լեզու գտնել:

1987-ին Գարուն դառնում է դասընկերների The Windows and Doors ռոք խմբի կիթառահարը: Նրանք առաջին անգամ ելույթ են ունենում դպրոցի մեծ դահլիճում։

15 տարեկանում երաժիշտ սիրահարվում է մոնրեալցի պարուհի Սոֆի Բալմոնդին: Նա բաց չէր թողնում պարուհու ներկայացումները և ամեն անգամ փորձում էր ինչ-որ մի կերպ հասնել Սոֆիի հանդերձարան: Սոֆին ամեն անգամ հնարավորություն էր տալիս երիտասարդին իր կողքին լինել և ամեն անգամ զարմանալով հարցնում էր.«Ես միայն չեմ կարողանում հասկանալ․ Դու այդ ինչպե՞ս ես կարողանում շրջանցել թիկնապահներին»: «Դա նրանից է, որ ես հրեշ եմ: Գարու թարգամանաբար նշանակում է «հրեշ»»:

Հրեշ մականունը դարձավ նրա այցեքարտը մի որոշ ժամանակ, և երեկույթներից մեկի ժամանակ Սոֆին նրան ծանոթացրեց Սելին Դիոնի և նրա ամուսին Ռենեի հետ.

«Նա Գարուն է՝ իմ փոքրիկ, տաղանդավոր հրեշը»։

Երբ Ռենեն Գարուին առաջարկել էր երգել, նա միանգամից թռել էր սեղանին և հայկական երգերից մեկը կատարել: Ամբողջ սրահը քարացել էր, իսկ Գարուն կանշկանդվել այդ արձագանքից և ելույթի ավարտից հետո, բոլորը միաձայն ծափահարել էին: Բոլորից բարձր ծափահարել էր Ռենեն և Գարուին ասել․ «Մի օր դու մեծ աստղ կդառնաս»․ «Գիտեմ, իմ տատիկը ինձ միշտ այդ մասին ասել է»,- պատասխանել է Գարուն:

Այս դեպքերից երկու տարի անց կոմպոզիտոր Լուկ Պլամոնդոն քասթինգ է անցկանցնում իր Notre-Dame de Paris նոր մյուզիքլի համար: Քասթինգի ժամանակ կոմպոզիտորին հիացրել է արտիստներից մեկի ձայնը, որը մինչև նրա սենյակ գալը, միջանցքում բարձր ձայնով երգել է: Պլամոնդոնը արտիստին կանչել է իր սենյակ, որտեղ քասթինգը անցկացնոներից մեկն էլ եղել է Ռենե Անժելիլը:

Կոմպոզիտորը Գարուին հարցրել է, թե նա կուզենար ներկայացումում խաղալ Ֆրոլլոյին: Այդ պահին Ռենե Անժելիլը ընդհատել է խոսակցությունը և ասել. «Այս անունով և ձայնով մարդը պետք միայն խաղա Քվազիմոդո»:

Գարուի առաջին Seul ալբոմը 2 միլիոնից ավելի օրինակով վաճառվեց, 2001թ-ին 80-ից ավելի համերգներ ունեցավ:

Հաջողակ կարիերային զուգահեռ՝ նրա ընտանեկան կյանք այնքան էլ հարթ չի եղել: Գարուն միշտ սիրված է եղել կանանց կողմից, սակայն զբաղվածությունը, համերգները և ստեղծագործական կյանքը ժամանակ չեն թողել անձնական կյանքի համար: Թերևս հենց դա էր պատճառը, որ նա թողեց է իր կնոջը՝ Ուլրիկեին և դստերը՝ Էմիլիին:

«Իմ անձնական կյանքում միշտ ամեն ինչ խառն է եղել, և ես համարյա միշտ ինձ միայնակ եմ զգացել այդ խառնաշփոթի մեջ»,- ասել է Գարուն:

Երգիչը իր հարցազրույցերից մեկում ասել է, որ նա շատ աշխատասեր է, և իրեն միշտ դուր է եկել հյուրախաղային եռուզեռը, անընդհատ աշխատանքը:

Գարուն սիրում է աղմկոտ ու արկածներով լի կյանքը: Նա չի կարողանում երկար ժամանակ հանգստանալ  հեռու լինել երաժշտական իրադարձություններից:

«Լինում են պահեր, երբ ուզում եմ փախչել ամեն ինչից և ինքս ինձ գտնել: Մեկ-մեկ ստացվում է վերանալ աշխարհից, բայց ես չեմ կարող երկար ժամանակ իմ սիրած աշխարհին կողքից նայել. դա իմ ուժերից վեր է»:

Իսկ իր հայկական արմատների մասին նա միշտ հիշում է, հայ Պիեր Գարանյանը թաքնված է Գարու մականունի տակ և արթնանում է միայն ընտանիքում:

«Պիերով ինձ դիմում են ընդամենը 3 հոգի՝ բանկի աշխատողը, մայրս և քույրս»,- մի անգամ կատակով ասել է Գարուն:

Իսկ իր հաջողության համար երգիչը շնորհակալ է իր հայկական արմատներին և իր տատիկին:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Bavnews.am