«Միայն քթի վիրահատություն եմ արել, դեմքիս վրա այլ միջամտություն չկա». Անատի Սաքանյանը՝ պլաստիկ վիրահատությունների և նոր առաջարկի մասին (Photo)

Դերասանուհի Անատի Սաքանյանը, առաջին մասնագիտությամբ բժիշկ-կոսմետոլոգ և վարսահարդար է, տևական ժամանակ է` գործունեություն է ծավալում այդ դաշտում, սակայն ասում է` հարմար առաջարկի դեպքում այն կհամատեղի դերասանական գործունեության հետ:

Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհին պատմել է քննարկման փուլում գտնվող նորառաջարկի, ներկայիս զբաղվածության մասին, ինչպես նաև գործնական խորհուրդներ տվել մաշկի ճիշտ խնամքի համար, հատկապես, այս ցուրտ եղանակին:

Դերասանուհին նշեց, որ այս ընթացքում Մոսկվայից է առաջարկ ստացել նկարահանվելու գեղարվեստական ֆիլմում, սակայն մանրամասներին ծանոթանալ դեռ չի հասցրել. «Դեռ պետք է կապ հաստատենք իրենց հետ, ճշտենք ֆինանսական ու այլ հարցեր: Պետք է հասկանամ՝ ի՞նչ դեր է, որքա՞ն զբաղվածություն է ենթադրում, քանի որ չեմ կարող երկար ժամանակ ծնողներիս մենակ թողնել այստեղ: Եթե երկրից շատ բացակայելու կարիք չլինի, մյուս պայմանները ևս հարմար լինեն, կմեկնեմ համագործակցության պայմանագիր կնքելու, եթե ոչ, կսպասեմ առավել համար առաջարկի»,-ասաց նա: 

Բաց տեսարաններում նկարահանվելը դերասանուհին բացառում է նաև արտասահմանյան շուկայի համար նախատեսված ֆիլմում: «Եթե պետք է տեսախցիկի առջև ամբողջությամբ հասանելի և բաց լինել, չեմ կարծում, որ ինձ մոտ կստացվի առանց կաշկանդվելու խաղալ: Հիմնականում, երբ մերժում ես նման տեսարան պահանջող դերերը, ստանում ես պատասխան, որ դա պրոֆեսիոնալ մոտեցում չէ:Ինչ արած, թող թյուր կարծիք ունենան իմ մասին, բայց ես չեմ կարող»,- ասաց նա:

Անատին ներկայումս իր նեղ մասնագիտական հմտությունները կիրառում է իր հիմնադրած գեղեցկության լաբորատորիայում: Նրա խոսքով, այս աշխատանքը երբևէ ստվերում չի եղել, հաճախորդների սպասարկել է թե՛ տանը, թե՛ մտերիմ ընկերուհու գեղեցկության սրահում:

«Ներկայումս ավելի խորացել եմ դեմքի խնամքի, կոսմետոլոգիական այլ պրոցեդուրաների մեջ: Ինքս  բնական հումքից տարբեր կոսմետիկ միջոցներ եմ պատրաստում, դեմքը սնուցող և խոնավեցնող քսուկներ: Քանի որ Բժշկական ուսումնարանում եմ սովորել, ես լավ գիտեմ, թե ինչ նյութեր կարելի է համադրել իրար, մաշկի որ տեսակին ինչ խնամք է անհրաժեշտ: Իհարկե պատրաստածն առաջինը փորձարկում եմ իմ, հետո մոտ մարդկանց դեմքին, այնուհետև վստահաբար առաջարկում հաճախորդներին»,-նշեց Անատին:

Անատիի խոսքով` չկա այնպիսի կերպար, որն անպայման ցանկանում է խաղալ: Նրա կարծիքով յուրաքանչյուր դեր ունի իր հետաքրքրությունը, բայց կերպար մարմնավորելիս հստակ սկզբունքներ ունի. «Ես չեմ նկարահանվի բաց տեսարաններում, քանի որ հատկապես հայերը դա քննարկում ու քննադատում են։ Մեզ մոտ դա դեռ ընդունված չէ»:

Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում։

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
  • 8
    Shares
Loading...
Загрузка...