Միայն Աստված է ստեղծում՝ մնացածը պարզապես պատճենում են․ Միքելանջելո

Միայն Աստված է ստեղծում՝ մնացածը պարզապես պատճենում են․ Միքելանջելո

Միքելանջելոն Արևմուտքի առաջին արվեստագետն է, ում կենսագրությունը հրատարակվել է դեռևս իր կենդանության օրոք:

Միքելանջելո համբավ է ձեռք բերել դեռևս վաղ շրջանի իր աշխատանքներով:

Կենդանության օրոք նրան բնութագրել են որպես՝ «Il Divino» — Աստվածային արվեստագետ։

Դրանցից է նշանավոր «Pieta» մարմարյա արձանախումբային կոմպոզիցիան, որը մեծ արտահայտչականությամբ պատկերում է, թե ինչպես են ողբում Քրիստոսի մահը:

1501-1504 թվականների ընթացքում Միքելանջելո կերտել է Դավիթի քանդակը՝ հրեա գեղեցիկ մի երիտասարդի, ով պարտության է մատնել առասպելական հսկա Գողիաթին:

Հերոսը պատկերված է ֆիզիկական և ներքին լարվածության պահին: Արձանը, որ ունի հինգ մետր բարձրություն, ներկայումս համարվում է Ֆլորենցիայի խորհրդանիշը:

Դրա ընդօրինակված տարբերակը այժմ տեղադրված է Ֆլորենցիայի քաղաքապետարանի առջևի հրապարակում։

Միքելանջելո Դավիթ

Bavnews.am-ը ձեզ է ներկայացնում իտալացի քանդակագործ, գեղանկարիչ, ճարտարապետ և պոետ՝ Միքելանջելո Բուոնարոտիի 10 հանճարեղ խոսքերը։

1. Ես դեռ ոչինչ չեմ կարող անել, բայց կարող եմ սովորել:

2. Լավ արձանը պետք է մնա անվնաս, նույնիսկ եթե այն գլորվում է սարից։

3. Արվեստը խանդոտ է. այն պահանջում է, որ մարդը ամբողջ սրտով տրվի իրեն:

4. Եթե մարդիկ իմանային, թե որքան ծանր աշխատանքով եմ ձեռք բերել իմ հմտությունը, ամենևին էլ այն նրանց համար այդքան հրաշալի չէր թվա:

5. Աշխարհում վարկ ու կշիռ ստանալու ամենալավ և ամենաապահով միջոցը ինքն իրեն վստահելն է։

6. Քանդակագործի խնդիրը կայանում է նրանում, որպեսզի վերցնի մարմարի բլոկը և կտրի ինչ կա դրանում ավելորդ։

7. Հանճարը — հավերժական համբերություն է։

8. Միայն Աստված է ստեղծում՝ մնացածը պարզապես պատճենում են։

9. Յուրաքանչյուր քարի ներսում կա քանդակ, և քանդակագործի խնդիրն է բացել այն։

10. Դու հաջողակ ես, հարկավոր է միայն հավատալ դրան։

Միքելանջելո մահացել է 1564 թվականի փետրվարի 18-ին և թաղված է Սանտա-Կրոչե եկեղեցում, որը գտնվում է Ֆլորենցիայում։

Իր երկրային կյանքում համեստ կենցաղավարությամբ աչքի ընկած, մշտապես քչով բավարարված այդ բազմաքանքար մեծությունը մահից առաջ թելադրել է իր կտակը իրեն բնորոշ լակոնիկ ոճով.

«Ես հանձնում եմ հոգիս Աստծուն, մարմինս՝ հողին, ունեցվածքս՝ բարեկամներիս»։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Bavnews.am