«Մի՛ նսեմացրեք ունեցածը, դրանով դուք չեք նպաստում գալիքին». Արմեն Դարբինյանը՝ Նիկոլ Փաշինյանին

«Մի՛ նսեմացրեք ունեցածը, դրանով դուք չեք նպաստում գալիքին»:

ՀՀ նախկին վարչապետ, հայ հասարակական-քաղաքական գործիչ, տնտեսագիտության դոկտոր Արմեն Դարբինյանը թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է արել՝ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Շատ ներողություն, պարոն Վարչապետ. Հայաստանում հա՛մ մրցունակ բուհ կա, հա՛մ էլ առավել քան մրցունակ գիտություն: Մի՛ նսեմացրեք ունեցածը, դրանով դուք չեք նպաստում գալիքին»,- նշել է նա: