Մեր ջոկատով շարունակում ենք պահել այն դիրքը, որը վստահված է եղել մեզ. Աննա Հակոբյան (Տեսանյութ)

Մեր ջոկատով շարունակում ենք պահել այն դիրքը, որը վստահված է եղել մեզ. Աննա Հակոբյան (Տեսանյութ)

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել, որում ասում է, որ իրենց ջոկատով այս պահին շարունակում են պահել այն դիրքը, որը վստահված է եղել իրենց։

«Վստահված էր հսկվել այն ձորը, որտեղից հնարավոր էր թշնամու դիվերսանտների սողոսկում մեր տարածք: Մեզ վստահված էր դա հսկել և չեզոքացնել անհրաժեշտության դեպքում:

աննա հակոբյան

Գիտեմ՝ մեծ քննարկում է եղել, թե ինչու եմ զինվորագրվել հայրենիքի պաշտպանությանը, թե դա կնոջ տեղ չի, կամ վարչապետի տիկինը այլ գործեր ուներ անել: Հիմա այն պահն է, որ պատասխանները պետք է փնտրենք՝ ինչ անհարժեշտությունից այդ քայլին գնացինք»,- ասել է նա։

Վարչապետի տիկինը նաև նշել է, որ սահմանված ժամկետներում մյուս կամավորների պես կվերադառնան, իսկ վերադառնալուց հետո ջոկատը համալրելու է և ավելի պրոֆեսիոնալ պատրաստվածություն են ձեռք բերելու:

Տեսանյութը ստորև