«Մեր հայրենիքի աչքը լույս, որ սաղ-սալամաթ եկանք» (Տեսանյութ)

«Մեր հայրենիքի աչքը լույս, որ սաղ-սալամաթ եկանք» (Տեսանյութ)

Sputnik Արմենիան գրում է․ Հայաստան վերադարձած 15 ռազմագերիների մեծ մասը Շիրակի մարզից են։ Գերիների հարազատներն իրենց որդիների վերադարձի մասին իմացել են համացանցում տարածված լուրերից կամ հարազատների հեռախոսազանգերից։ Ոմանք այնքան են շփոթված լուրից, որ ուրախությունից ու զարմանքից շփոթվել են։

Sputnik Արմենիայի տեսախցիկն արձանագրվել է` ինչ է կատարվում այս պահին «Էրեբունի» օդանավակայանում։

Առաջին բանը, որ արտասանեց արդեն նախկին ռազմագերի Էդգար Մահտեսյանը Հայաստան ժամանելուց հետո, հետևյալն էր.

«Վերջապես մենք հայրենիքում ենք,–ապա շարունակեց,–մեր հայրենիքի աչքը լույս, որ սաղ-սալամաթ եկանք, մեր ախպերներին էլ ճանապարհին սպասեք»,- ասաց նա Sputnik Արմենիայի թղթակցին։

Ի պատասխան այն հարցին, թե դեռ շա՞տ մարդիկ են մնում Ադրբեջանում, նա պատասխանեց․

«Հա»։

Բացառիկ կադրերում երևում է, թե ինչպես են հայ ռազմագերիներն իջնում օդանավանից, նստում շտապօգնության մեքենա։ Նրանց ճանապարհում է Արցախում խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը, հարցնում տղաների ինքնազգացողության մասին, ապա հաջողություն մաղթում։

Տեսանյութը ստորև