Մեր համբերության բաժակը լցվել է. Էրդողան

Մեր համբերության բաժակը լցվել է. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է Հունաստանին պատասխանել սադրանքներին, որոնք, Անկարայի պնդմամբ, շարունակվում են Էգեյան ծովում թուրքական F-16 կործանիչների դեմ։

Այս մասին նա հայտարարել է Բոսնիա և Հերցեգովինայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, որը հեռարձակվել է TRT հեռուստաալիքով։

Էրդողան

«Ռադարները ֆիքսում են մեր ինքնաթիռները, և դա լավ նշան չէ։ Մեր համբերության բաժակը լցվել է: Մենք կարող ենք ցանկացած պահի գալ առանց զգուշացման: Այդ կղզիների վրա նրանք ունեն բազաներ։

Եթե ​​մեր հասցեին հնչող սպառնալիքները շարունակվեն նույն ոգով, ապա մեր համբերությունը կվերջանա»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։