Մեր կաթիլ-կաթիլ տնտեսած 124 մլն դրամը հանում ենք, որպես ի՞նչ, որ ինչ-որ մարդիկ գնան ռեստորաններում քեֆի՞. Արա Պապյան

«Օրինակ՝ բոլորս Նոր տարի ենք նշում, ի՞նչ է, պետությունը դրա համար փո՞ղ է հատկացնում, թե՞ պետությունը վստահ չէ, որ այս 124 մլն դրամը տա` չեն նշելու։ Եթե չեն նշելու, ուրեմն քաղաքացին տոն չի զգում, ինչպես Խորհրդային Միության ժամանակ շատ տոներ կային, որոնք չէինք նշում։

Եթե այս 124 մլն դրամով կարելի էր առնվազն 10 անօթևան ընտանիքի կյանքն էապես բարելավել, ապա դրա վրա պետք է ծախսվեր։ Չեմ հասկանում, եթե մենք խնայողություններ ենք անում, մանր ծախսեր ենք կրճատում, հետո կաթիլ-կաթիլ տնտեսածը 124 մլն դրամով հանում ենք, որպես ի՞նչ, որ ինչ-որ մարդիկ գնան ռեստորաններում քեֆի՞։

Օրինակ՝ ինչպե՞ս են նշելու այդ օրը, դրոշնե՞ր են ծածանելու, փուչիկնե՞ր են լինելու, ճառե՞ր են ասելու»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց Արա Պապյանը

«Ինչպե՞ս կարելի է մեկ տարի հետո Քաղաքացու օր նշել, հատկապես, որ այդ իշխանությունն ինքն է գնահատական տալիս իրեն։ Թող սպասեին, անցներ որոշ ժամանակ, եթե ժողովուրդը համարեր այդ օրը կարևորագույն՝ ինքը կնշեր։ Ամեն մարդ կարող է նշել՝ ինչ ուզում է, բայց պետականացնել, որպես պետական տոն, հայտարարել, որ այն անկախությունից հետո երկրորդ կարևոր տոնն է, և դրա համար պետական բյուջեից փող հատկացնել՝ ճիշտ չէ։

Որպես հարկատու չեմ ուզում, թող հաշվեն՝ 3 մլն մարդ է ապրում, այդ 124 մլն դրամը բաժանեն նրանց միջև և բոլորին բաժանեն իրենց հասանելիք մի քանի հարյուր դրամը։ Ինչո՞ւ իմ մի քանի հարյուր դրամը պետք է ծախսվի ինչ-որ բաների վրա, որը ես չեմ ուզում»,- հավելեց քաղաքագետը։

Մանրամասները՝ տեսանյութում․