Մեր թիմում ոչ ոքի բերանը չենք սկոչում, բայց ցանկացած մարդ պետք է հաշիվ տա՝ ինչ է խոսում․ Վահագն Հովակիմյան

Մեր թիմում ոչ ոքի բերանը չենք սկոչում, բայց ցանկացած մարդ պետք է հաշիվ տա՝ ինչ է խոսում։ «Մամուլի հետ սուրճ» հաղորդման սեպտեմբերի 4-ի հյուրը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն է։

Մեր զրուցակիցն անդրադարձավ նախօրեին կայացած ՔՊ վարչության և «Իմ քայլը» խմբակցության նիստերին։ Հետաքրքրվեցինք ինչու՞ են իրենց խմբակցության անդամները տարակարծիք Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ կապված միջադեպի մասով։ Մասնավորապես խոսքը պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի մասին է, ով հրապարակել էր նախկին նախարար Արմեն Մուրադյանի լուսանկարը՝ «Նոր Հայաստանի ամենալավ կադրը» գրությամբ.

«Ես երբեք նման մարդուն լավ կադր չեմ կարող համարել, թե ինչու է պարոն Բաղդասարյանը նման կարծիք հայտնել՝ իր խնդիրն է։Որքանո՞վ է կարծիքն օբյեկտիվ, արդյոք կարծիքի հիմքում նեղ անձնային շահեր դրված չեն։ Այդ հարցը կա ու պետք է տալ պարոն Բաղդասարյանին։

Մեր թիմում ոչ ոքի բերանը չեն սկոչում, բոլորն ազատ են կարծիք արտահայտելու հարցում։ Պարզապես յուրաքանչյուր կարծիք արտահայտողը պետք է մտածի ինչ է ասում, ինչ դիրքերից է հանդես գալիս։ Ցանկացած անձ պետք է հաշիվ տա, թե ինչ է ասում»,-պատասխանեց Հովակիմյանը։