Մեր ընտանիքում այսօր նորից տոն է. Արթուր Վանեցյան

Մեր ընտանիքում այսօր նորից տոն է. Արթուր Վանեցյան

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մեր ընտանիքում այսօր նորից տոն է։ Ավագ որդիս՝ Արտյոմը, դարձավ 20 տարեկան։ 

Ծնունդդ շնորհավոր, տղաս։ Վստահ եմ գիտես, որ մենք բոլորս կուզեինք այլ տրամադրությամբ և այլ պայմաններում նշել այս հրաշալի օրը։ Բայց յուրաքանչյուր հայ, Հայաստանի յուրաքանչյուր պատվախնդիր քաղաքացի այսօր կանգնած է լուրջ փորձությունների առջև։ Եվ ես հպարտ եմ, որ քո բաժին բեռը դու կրում ես իսկական տղամարդուն վայել կեցվածքով։

Արթուր Վանեցյան

Թող Աստված միշտ պահապան լինի քեզ և մեր ժողովրդի բոլոր զավակներին, որդիս։ Եվ թող Աստված առաջնորդի ձեզ՝ մեր նոր սերնդին, ճշմարտության ու բարեպաշտության ճանապարհով»։