Մեր զինվորները նոր դիրք են վերցրել

Մեր զինվորները նոր դիրք են վերցրել

Hraparak.am-ը գրում է․ Մեր աղբյուրների տեղեկացմամբ և համացանցում շրջանառվող տեղեկություններով՝ մեր զինծառայողները, պատասխանելով հակառակորդի սադրիչ գործողություններին, վերցրել են հակառակորդի մարտական դիրքը:

Տեղեկությունը փորձեցինք ճշտել պաշտպանության նախարարությունից, մեզ պատասխանեցին. «ՀՀ ԶՈւ դիրքերը գտնվում են ՀՀ տարածքում և դրանք պարբերաբար բարեկարգվում ու բարելավվում են: Մենք ենք որոշում` ինչ դիրք զբաղեցնել մեր տարածքում»,- ասացին ՊՆ-ից՝ այլ մանրամասներ չհաղորդելով: