«Մեր երկրում պատերազմի մասնակիցները տաքսի վարելով են ընտանիք պահում»․ Քառօրյա պատերազմի մասնակից

Մեր երկրում պատերազմի մասնակիցները տաքսի վարելով են ընտանիք պահում, – ֆեյսբուքյան իր էջում գրել է Քառօրյա պատերազմի մասնակից՝ Ռազ Գասպարյանը։

Մեր երկրում զինվորականները, պատերազմի մասնակիցները, զոհվածների ընտանիքի անդամները, երկրի սահմաններն անառիկ պահողները, պատերազմում վիրավորվածներն ու կառավարության կողմից պարգևների արժանացածները չնայած երկրի բարձրագույն արժեք են համարվում, այնուհանդերձ, նրանց գերակշիռ մասը չունի սեփական տանիք։

Ավելին՝ նրանք գիշերը հանգիստ քնելու փոխարեն տաքսի են վարում, որպեսզի կարողանան ընտանիք պահեն և մարեն բանկերի տոկոսները։

Այս խնդրին լուծում տալ է հարկավոր, որովհետև մեր սահմաններին առողջ՝ հոգեպես և ֆիզիկապես, ապահով ու երջանիկ պահապաններ են պետք։