«Մեր երկիրը կանգնած է չափազանց լուրջ մարտահրավերների առաջ». Փաշինյան (Տեսանյութ)

«Մեր երկիրը կանգնած է չափազանց լուրջ մարտահրավերների առաջ». Փաշինյան (Տեսանյութ)

Վարչապետ Փաշինյանն այսօր Արտաքին գործերի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Արարատ Միրզոյանին:

«Մեր երկիրը կանգնած է չափազանց լուրջ մարտահրավերների առաջ:

Այդ մարտահրավերներն առաջին հերթին անվտանգային են, որոնք կառավարելու, մեր երկրի համար նպաստավոր արտաքին միջավայր ձևավորելու համար մեզ անհրաժեշտ է Արտաքին գործերի նախարարություն և դիվանագիտական ծառայություն, որը կկարողանա վերցնել իր վրա և կիսել քաղաքական պատասխանատվությունը երկրի այսօրվա և ապագայի համար»,- մեկնաբանել է նա:

Տեսանյութը ստորև