Մեր դյուցազուն Արթուր Ալեքսանյանը ևս հռչակվեց չեմպիոն

Մեր դյուցազուն Արթուր Ալեքսանյանը ևս հռչակվեց չեմպիոն։

Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 97 կգ քաշային կարգում դարձավ Եվրոպական խաղերի չեմպիոն։

Մեր դյուցազունը եզրափակիչում 5։0 հաշվով փայլուն հաղթանակ տարավ Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդր Գրաբովիկինի նկատմամբ։

Հիշեցնենք, որ քիչ առաջ նաև ոսկե մեդալ նվաճեց բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը։